Loading

«Գարշահոտ» բիզնեսը, կամ երբ աղբը վերածվում է փողի

Ի տարբերություն զարգացած, հարուստ երկրների, փոքր երկրները չեն կարող իրենց թույլ տալ թափոնների թանկարժեք տեսակավորում և վերամշակում: Վրաստանի խոշոր և միջին քաղաքներում կան աղբավայրեր, իսկ գյուղերը գրեթե անելանելի իրավիճակում են՝ նրանք կամ փոքրիկ ոչ արտոնված աղբավայրեր են ստեղծում, կամ էլ պարզապես թափոններն այրում են, ինչն էլ ավելի մեծ վնաս է հասցնում բնությանը:

Թափոնները, որ մենք՝ մարդիկ, թողնում ենք մեր հետևից, էկոլոգիային վնաս են հասցնում մի քանի դարեր: Վրաստանում աղբավայրերի խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է ինչպես բնակչության կամքը, այնպես էլ միլիոնավոր եվրոներ: Այսպես է եղել հեռավոր Մերձբալթյան Էստոնիայում:

Գրավային փաթեթավորման ճանապարհը

Ի տարբերություն մեր նախնիների, որոնք մեզ հողի մեջ թաղված կավե սպասք էին թողնում, մենք մեր ժառանգներին թողնում ենք պլաստմասե շշեր և ցելոֆան: Պլաստիկ շիշը բնության մեջ տարրալուծվում է 50-80 տարվա ընթացքում՝ օդի հետ փոխազդեցության արդյունքում, իսկ գետնի մեջ պարփակված շիշը տարրալուծվում է 500-1000 տարվա ընթացքում: Թիթեղատուփը տարրալուծվում 200-500 տարվա ընթացքում: Ոչինչ հայտնի չէ ապակե շշի տարրալուծման գործընթացի մասին, քանի որ ոչ ոք չի հետազոտել: Հենց այս երեք տիպի շշերն են հավաքվում Էստոնիայի ավանդային համակարգում:

«Eesti Pandipackend» ընկերությունը գործում է ավելի քան 12 տարի: Ընկերության սեփականատերերն են՝ գարեջրագործների ասոցիացիան, ոչ ալկոհոլային խմիչքների արտադրողները և խմիչքներ ներկրողները: Դա զարմանալի չէ, Էստոնիայի օրենսդրությունը պահանջում է ուշադրություն դարձնել բնապահպանությանը, հետևաբար այն արտադրանքը, որն առնչություն ունի շշերի հետ, ստեղծում է վերամշակող ընկերություն, ինչը հնարավորություն է տալիս նրանց նվազեցնել հարկերը:

Այստեղ տեղի է ունենում յուրաքանչյուր տարաների տեսակավորումն ու փաթեթավորումն՝ ըստ նյութի տեսակի

Ինչ է իրենից ներկայացնում ավանդային համակարգը: Այն մեկ փուլում է միավորում իրացումն ու վերամշակումն արտադրության հետ: Մեկ շշի վերամշակման գինը 10 ցենտ է, որը վճարում է արտադրողը: Երբ ապրանքը գնվում է խանութում, վճարման կտրոնի մեջ է մտնում առանձին 10 ցենտ՝ մեկ շշի վերամշակման համար: Գնորդը այս գինը վճարում է, բայց դրանից հետո՝ շիշը վերադարձնելով կոնտեյներ, գնորդը հետ է ստանում իր 10 ցենտը, իսկ եթե չի վերադարձնում, ապա այդ գումարը գնում է որպես վերամշակող ընկերության եկամուտ: Բոլոր շշերի 80-90%-ը սովորաբար վերադարձվում է վերամշակման:

«Նախևառաջ, սա մոտիվացիա է հանդիսանում, որպեսզի մարդիկ այդ շշերը վերադարձնեն: Եթե չլիներ այս համակարգը, գնորդները կվերադարձնեին 40-60%-ը, բայց, ցավոք, մարդիկ չեն մտածում շրջակա միջավայրի մասին, այլ կարծում են` ОК, ես հետ եմ ուզում իմ գումարը: Այս համակարգը իրեն արդարացրել է և այն աշխատում է շատ երկրներում», - ասում է ընկերության ներկայացուցիչ Կաուպո Կարբան:

Տեսակավորման գործընթացը

Միանգամյա օգտագործման ապակե տարան դեռ տեսակավորվում է ըստ գույնի, ապա այն մանրացվում է և հալեցվում: Հալեցված ապակիներից պատրաստվում են նոր ապակե արտադրատեսակներ, որոնք ձևավորվելուց հետո մտցվում են ջերմամշակման վառարան: Այնտեղ նրանք կրկին տաքացվում են և աստիճանաբար սառեցվում, ապակիները դրանով էլ ավելի են ամրանում և հեռանում է ապակում կուտակված ձգվածությունը: Հին ապակյա շշերից պատրաստվում են նորերը, ապուրի կամ մուրաբայի համար նախատեսված տարաներ:

Պիտակների տեսակավորման գործընթացը
Շշերի բրիկետները
Այստեղ միայն տեղի է ունենում տեսակավորումը, իսկ վերամշակումը տեղի է ունենում այլ վայրերում
Աշխատողների թիվը քիչ է, քանի որ ամբողջ գործընթացը մեխանիզացված է

Բնության համար վնասակար թափոնների միայն 3 տեսակներն են տեսակավորվում, ուստի վերամշակող ընկերությունը համագործակցում է այլ համակարգերի հետ, քանի որ որոշ փաթեթավորումներ չեն ընդունվում ավանդային համակարգի կողմից:

Պլաստիկ շշերը տեսակավորվում են թափանցիկի և գունավորի, այնուհետև դրանք մանրացվում են փաթիլների և հատիկների: Հատիկներից պատրաստում են նոր պլաստիկ շշերի համար հումք: Հատուկ մեքենայով տաքացման ժամանակ հատիկները օդապարիկի պես փչվում են, իսկ փաթիլներից սինտեթիկ մանրաթելեր են պատրաստվում, որոնցից էլ, իր հերթին, արտադրվում է, օրինակ, վատինի լցահարթիչ: Արդյունքում`շշերից ստանում են սպորտային հագուստ, սեկի բաճկոններ, այլ հագուստ, տեքստիլ և այլն: 7 շշից մեկ վերնաշապիկ է ստացվում:

Հենց սա է ստացվում այս ձեռնարկությունում տեսակավորված շշերի մի մասից

Թիթեղյա տարաները մանրացվում և հալեցվում են բարձր ջերմաստիճանի տակ: 1,5 միլիոն հալեցված թիթեղյա տարաներից ստացվում են 27 տոննա ընդհանուր քաշով և 10 մ երկարությամբ բարեր: Այդ ալյումինե բարերից պատրաստվում է շերտավոր ալյումին, որոնցից պատրաստվում են նոր թիթեղյա տարաներ, որոնք ներսից լաքով են պատվում, ինչպես նաև պաշտպանական շերտով, որը խոչընդոտում է բանկայի կոռոզիային:

Մանրացված ապակյա շշերի պահեստ
Հալեցումը տեղի է ունենում այլ վայրերում

Այս գործարանը կառուցվել է 5 տարվա ընթացքում` 3 մլն եվրոյով: Սակայն, նրանց աջակցել է Եվրամիությունը սուբսիդավորման տեսքով:

Էստոնիայի ամենամեծ աղբավայրը

Տալլինի ողջ աղբը հայտնվում է այստեղ՝ երկրի ամենախոշոր աղբավայրում: Ձեռնարկատիրությունը Տալլինին է պատկանում արդեն 5 տարի, բայց դրա հետ մեկտեղ համարվում է բաժնետիրական ընկերություն:

«Էստոնիայում աղբի շուկայում մենք շատ մեծ մրցակցություն ունենք, սկզբում այս ընկերությունը պատկանում էր ֆրանսիական «Վիոլիո» ընկերությանը, որը մի ժամանակ աշխատում էր, հետո թողեց ամենը և գնաց: Ինչ այստեղ կառուցվել է՝ արտասահմանյան փողերով են, մենք այսպես ենք սկսել, բայց այժմ ինքներս ենք ներդրումներ կատարում», - պատմում է Տալլինի աղբավայրի ղեկավարության ներկայացուցիչ Կերտու Տիիցոն:

1997 թ.-ին Էստոնիան որոշեց, որ անհրաժեշտ է աղբի հետ ինչ-որ բան անել, քանի որ Եվրամիությունը պահանջում էր դա: Սկսեցին փնտրել ներդրողների, հիմնադրեցին մի ընկերություն, որի ֆինանսավորման 65%-ն ապահովեց մասնավոր ներդրողը և 35%-ը` Տալլինը: Էստոնիայում ամենամեծ աղբավայրը բացվել է 2003 թվականին:

Տալլինի աղբավայրը գնել է հագուստ հավաքելու համար կոնտեյներներ, որոնք շուտով տեղադրվելու են ամբողջ քաղաքում
Կանաչ և կապույտ աղբամանները էլեկտրոնիկայի համար են, որոնք այստեղ են բերում և անվճար հանձնում բնակիչները

ԵՄ-ի նորմատիվները փոխվել են, Էստոնիայից սկսել են պահանջել տեսակավորումներ և ոչ թե կույտային պահեստավորումներ: 2013 թ. Էստոնիան կառուցեց առաջին թափոնների այրման գործարանը: Այնտեղ են հիմնականում տարվում բոլոր թափոնները՝ խառը աղբ, շինարարական թափոններ և այլն: Աղբն այլևս չեն պահեստավորում և ծավալը նվազել է 170,000 տոննայից մինչև 20,000 տոննա:

Ողջ տարածքով դասավորված են տարբեր աղբարկղեր, որտեղ հավաքվում են թափոնները՝ հետագա մշակման համար

Գրեթե ամեն ինչ այստեղ տեսակավորվում է՝ էլեկտրական սարքեր, փայտ, թուղթ, մետաղ, պլաստմաս, ապակի և փաթեթավորումներ: Նրանք, ովքեր ցանկանում են խառը թափոններ բերել, ստիպված են վճարել դրա համար, ինքնուրույն տեսակավորման դեպքում՝ մեկ տոննայի գինը 30 եվրո է, եթե չես ուզում տեսակավորել՝ 63 եվրո: Տնից աղբը հեռացնելը 3 անդամից բաղկացած ընտանիքի համար՝ միջինն ամսական 5-7 եվրո է կազմում:

Ամբողջ աղբը մանրացվում է

Տալլինի աղբավայրում վերամշակվում է ամեն ինչ, ներառյալ կեղտաջրերը:

«Աղբակույտերի ողջ կեղտաջրերը հավաքվում է այստեղ՝ ջրհորում: Շոգ եղանակին, անհրաժեշտության դեպքում, մենք ջրում ենք սարը, դա շատ հազվադեպ է տեղի ունենում մեր եղանակային պայմաններում: Կեղտաջրերը հոսում են ջրի մշակման կայարան, այնտեղ մեծ գին ենք վճարում, մենք ինքներս չենք մաքրում կեղտաջրերը: ԵՄ-ի չափանիշների համաձայն, խառը թափոնները չպետք է տարվեն աղբավայր: Ամբողջ խառը թափոնները մենք տեղում ենք վերամշակում վառելանյութի: Այժմ Եվրամիությունն ասում է, որ պետք է կրկնակի օգտագործում, եթե մենք այրում ենք, դա կրկնակի օգտագործում չէ, դա նշանակում է, որ մեզ պետք է հետագա զարգացում», - ասում է աղբավայրի ղեկավարության ներկայացուցիչ Սվետլանա Սյուգեյնեն:

Փայտը՝ տաշեղների
Փայտի մշակում

Ըստ Սվետլանայի, կենսաթափոնները ըստ օրենսդրության պետք է տեսակավորվեին 2003 թվականից:

«Բայց ոչ ոք դա չի արել, բոլորն ասում են դպրոցներում և մանկապարտեզներում, երեխաներն ամեն ինչ ուտում են, իսկ մնացածը տանում են ինչ-որ ընկերություններ, բայց քաղաքային գործելակերպը թափոնների կառավարման վերաբերյալ կա նման հասկացություն, եթե ռեստորանում կա 25 նստատեղ, ապա պետք է լինի բիո թափոն, եթե բնակելի շենքում կա ավելի քան 50 բնակարան, ապա պետք է լինի բիո և թղթե աղբարկղ: Թղթի տարհանումն ամենուր անվճար է, իսկ բիո-թափոնների տարհանումը՝ գումարով, բայց չնչին», - ասում է Սվետլանան:

Կոմպոստ

Ընդհանուր առմամբ, Էստոնիայում կա 5 աղբավայր: Մի ժամանակ 180-նն էին, բայց աստիճանաբար բոլորը փակվեցին: Այնուամենայնիվ, այստեղ համարում են, որ աղբավայրերը պետք է լինեն առնվազն 1-2-ը, քանի որ գոյություն ունեն այնպիսի թափոններ, որոնք մշակման չեն ենթարկվում, օրինակ, կտավաքարը (ասբեստ), գիպս ...

2018 թ. Տալլինի աղբավայրը հավաքել է՝ կույտի մեջ թաղված 120 հազար տոննա աղբ, 55000 տոննա խառը թափոն, 20000 տոննա պարարտանյութ (կոմպոստ): Վերամշակված աղբը վաճառվում է: Աղբավայրը թանկարժեք խնամք և վերամշակում է պահանջում, այդ իսկ պատճառով այստեղ փոքրիկ աղբավայրերը չեն ողջունվում:

Աղբավայրի շուրջ պահակային գոտի է համարվում 1000 կմ-ը: Թռչնագետները ամեն ամիս վերահաշվում են թռչունների քանակը, որոնց թիվը 2000-ից աճել է մինչև 2500-ի: Եվրոպայում աղբավայրերի փակումը խնդիր է հանդիսանում թռչունների համար, քանի որ ծովում ձուկ չկա և թռչունների համար քիչ սնունդ է մնում: Թռչուններն այս աղբավայր հասնելու համար օրական 70 կմ են անցնում, որպեսզի Ֆինլանդիայից հասնեն մինչև Տալլին:
Աղբե լեռ

Աղբե լեռն էլ է շահութաբեր: Այսպիսով, սովորական աղբը, որը թմբի վրա փտում է՝ դառնում է գազ, որը հետագայում վերածվում է էլեկտրաէներգիայի: Տարեկան եկամուտը կազմում է 50-100 հազար եվրո:

Գազի խողովակներ

Նման ձեռնարկություն կառուցելը կարժենա 10 միլիոն եվրո: Սակայն դա իրեն արդարացնում է: Էստոնիայում շատ է գնահատվում էնտուզիազմը ու որակավորումը: Տալլինի աղբավայրի ներկայացուցիչների կարծիքով, շատ կարևոր է ունենալ մասնագետներ, ովքեր իրենց աշխատանքն ուրախությամբ են անում:

2 տարի առաջ ընկերությունը մեկ այլ ծառայություն ունեցավ` աղբահանություն, որը ծառայում է 3 շրջանների: Աղբարկղերը դրվում և դատարկվում են, և դա օգնում է շփվել հաճախորդների հետ և բացատրել նրանց, որ տեսակավորելու համար նրանք պետք է վերցնեն բազում տարբեր արկղեր: Քաղաքացիների կողմից տեսակավորումն այստեղ էլ դեռևս խնդիր է:

Աղբահանության բիզնեսում էլ կա մրցակցություն: Տալլինի աղբավայրը մրցում է երկու խոշոր մասնավոր ընկերությունների հետ

Նախկինում այստեղ ֆոսֆորիտի (լուսածնահանք) արդյունահանման հանքեր էին: 10 տարվա ընթացքում բնությունը սկսեց վերականգնվել, ջուրը մաքրվեց: 25 տարի անց, Տալլինի աղբավայրը փակվելու է, միայն վերամշակումն է մնալու, իսկ ծածկված աղբավայրի փոխարեն լինելու է լեռնադահուկային ուղի:

Anchor link copied.

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.