Loading

‹‹Ես կամ›› («Կենտրոն» ՀԸ) և ‹‹Եթե բոլորը›› («Հ1» ՀԸ) հաղորդաշարերի նշանակությունն ու խնդիրները Հեղինակ՝ Անի Բեյբության

Սոցիալական խնդիրների լուսաբանումն այժմ լրագրության ամենաարագ զարգացող տեսակն է և միտում ունի դառնալու հզոր ուժ լրագրության մեջ-ասել է բրիտանական The Sunday Times պարբերականի սոցիալական հարաբերությունների գծով առաջատար թղթակից Բրայան Դիերը: Սոցիալական լրագրությունը զարգացած երկրներում լրագրության ամենակարևոր տեսակներից մեկն է, քանզի նրա հետազոտության կիզակետում մարդն է` իր բոլոր խնդիրներով, նպատակներով և իղձերով: Սոցիալական խնդիրների լրագրությունը հատկապես կարևոր է այն երկրներում, որոնց բնակչության զգալի մասն աղքատության մեջ է ապրում, կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, իսկ կոռուպցիոն ռիսկերը մեծ են: Հաճախ լրագրողը և լրատվամիջոցը դառնում են այն վերջին ատյանը, որին դիմում է քաղաքացին` հույս փայփայելով հասնել ճշմարտության և արդարության: Նման դեպքերում լրագրողը ստանձնում է քաղաքացու շահերի պաշտպանի դերը` դրդելով համապատասխան ատյաններին և պաշտոնյաներին ուշադրություն դարձնել տվյալ խնդրին:

Սոցիալական լրագրությունն ունի իր էթիկական առանձնահատկությունները: Դրանցից ամենակարևորն այն է, որ լրագրողը մեծամասամբ գործ ունի սոցիալական ամենածանր վիճակում գտնվող անձանց հետ, հաճախ` նաև երեխաների: Անդրադառնալով տեղական հեռուստաշուկային՝ վերլուծենք հայկական սոցիալական հաղորդումներից երկուսը ՝ «Ես կամ» և «Եթե բոլորը», հասկանանք, թե ըստ փորձագետների որոնք են դրանց նկատելի բացերն ու առկա առանձնահատկությունները: Լսենք սոցիոլոգ Դոնարա Հակոբյանի տեսակետը տեղական սոցիալական հաղորդումների, դրանց վերհանած խնդիրների ու առավելությունների մասին:

Սոցիալական հաղորդումներն ավելի դիտարժան են դառնում, երբ կիզակետում են հայտնվում երեխաները, որոնք խոցելի շերտն են հասարակության համար: Նման հաղորդումներից էր Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եթե բոլորը…» հաղորդումը.հաղորդումը եթեր է հեռարձակվել շաբաթական մեկ անգամ՝սկսած 2016 թվականից: Օգոստոսի 6-ին եթեր հեռաձակվեց հաղորդման վերջին՝ամփոփիչ թողարկումը: Հաղորդման նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայաստանում և Արցախում բնակվող տարբեր առողջական խնդիրներ ունեցող երեխաների կյանքի պատմությունները: Հեռուստանախագիծը նպատակ ուներ փոխելու հասարակության վերաբերմունքն այն ընտանիքների և երեխաների նկատմամբ, որոնք ապրում են մեր կողքին, բայց միևնույն ժամանակ մեր իրականությունից դուրս են: Հաղորդման ժամանակ հաշմանդամություն ունեցող երեխան ծնողների, կամ այլ հարազատների հետ գալիս էր հեռուստաընկերության տաղավար՝ պատմելով իր պատմությունը: Յուրաքանչյուր հաղորդում ներկայխցվում էր,որպես մի երեխայի ճակատագիր:

Հաղորդման ասելիքն այն էր,որ հիվանդությունը դեռևս դատավճիռ չէ, եթե համախմբվում են բոլորը: Իսկ երբ խոսքը վերաբերում է ճակատագրեր փրկելուն ու բարի գործ անելուն, ապա բոլոր «եթե»-ները վերածվում են գործի: Ծրագրի յուրաքանչյուր թողարկման ժամանակ հայտարարված դրամահավաքի արդյունքում հավաքված գումարները ուղղվում էին երեխաների բուժմանը: Իսկ արդեն բուժում ստացած երեխաների օրինակները ստիպում էին շարունակել պայքարը` հանուն ապագայի: Հաղորդումը վարել են Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը: Կարևոր է նաև հաղորդավարների պատրաստվածությունը, քանի որ միայն ճիշտ լրագրողական էթիկայի շնորհիվ են նրանք կարողանում ներկայացնել խնդիրը այնպես, որ հեռուստադիտողը ոչ թե խղճա տվյալ հաղորդման հյուրին, այլ հանդես գա որպես աջակից:

Հոգեբան-հոգեթերապևտ Լենա Ղազարյանը մեզ հետ ունեցած հարցազրույցում ներկայացրեց իր տեսակետն ու բարձրաձայնեց խնդիրներ.

Հակառակ կողմի կարծիքը լսելու համար խոսեցինք «Եթե բոլորը» բարեգործական հիմնադրամի և համանուն հաղորդման հեղինակ-հաղորդավար Վահե խանամիրյանի հետ.

«Եթե բոլորը›› հաղորդման հիմնական նպատակներից մեկն էլ այն էր,որ ցանկացած խնդրով անձ կարող է լինել հասարակության համար օգտակար: Օրինակ՝ հաղորդումներից մեկում անրադարձել էին լսողական խնդիրներ ունեցող 3 երիտասարդի, ովքեր իրենց ասպարեզում հասել էին բարձունքների և կոչ էին անում բոլորին, առողջական խնդիրների պատճառով իրենց չտարբերակել մյուսներից: Նրանցից մեկն ըմբշամարտիկ Արգիշտին է, գրավել է մեծ բարձունքներ և միգուցե չհասներ այս ամենին, եթե չլիներ խուլ: Մերժված լինելը հասարակության կողմից նրան տվել է ուժ ապացուցելու բոլորին, որ ոչ միայն լիարժեք տեսնող և լսող մարդիկ կարող են հասնել իրենց երազանքներին :

Այժմ «Եթե բոլորը» նախագծի անձնակազմը ստեղծել է «Բարի կամքի դեսպան›› նախագիծը: Հեռուստատեսային հայտնի դեմքերը հանդիսանում են «բարի դեսպան›› կոչ անելով մարդկանց հաղորդագրությունների միջոցով օգնել այն երեխաներին, ովքեր ունեն դրա կարիքը:

Հայկական հեռուստաեթերի ամենաշատ դիտելիություն ունեցող հաղորդումներից մեկը «Ես կամ» հաղորդաշարն է: Հաղորդումը կյանքի է կոչում այն երեխաների ցանկությունները, ովքեր չեն հավատում իրենց երազանքի իրականացմանը: Նրանք դադարել են հավատալ, որ իրենց կյանքում կհայտվեն մարդիկ, որոնք կցանկանան իրենց երջանկացնել՝ թեկուզ մեկ ակնթարթ: Հիմնականում այս ծրագրում ընգրկված երեխաները սոցիալապես անապահով ընտանիքներից են: Հաղորդման սկզբում ներկայացնում են իրենց պատմությունները և թե ինչու են ցանկանում հանդիպել հենց այդ հյուրի հետ:

Հետևելով հաղորդմանը հյուրընկալած մի քանի հայտնիների սոցիալական հարթակում (Մանանա Գևորգյան, Ստեփան Ղամբարյան, Ռազմիկ Ամյան և այլոք), տեսնում ենք, որ շատերը շարունակում ենք կապը պահել երեխաների հետ:

Փոքրիկ Ալենը ցանկացել էր հանդիպել դերասան Ստեփան Ղամբարյանի հետ: Հաղորդումը սկսվում է երեխայի խոսքով, որը պատմում է, որ իրենք վարձով են ապրում և տանը շատ ցուրտ է: Երեխան հաճախում է գիշերօթիկ դպրոց: Խոշոր պլանով ցուցադրվում են երեխայի հնամաշ հագուստն ու կոշիկները: Հաջորդ կադրը ցույց է տալիս երեխային մայրիկի հետ փայտե վառարան վառելիս՝ 30 վայրկյան կադրը կանգ է առնում վառարանի շուրջ տեսարանով: Անընդմեջ խոշոր պլանով ցուցադրվում են երեխայի թաց աչքերը: Կարծես նման տեսարաններով պատկերը ավելի խղճահարույց են փորձում դարձնել:

Քննադատությունները վերաբերվում են էթիկական խախտումներին: «Ես կամ» հաղորդաշարի մեջ էթիկական խախտում է համարում, երբ ամեն դրվագ այնպես է նկարված, որ հնարավորինս խղճահարություն առաջացնի հեռուստադիտողի մոտ, բայց դա երբեմն հակառակ էֆեկտն է ունենում. չի կարելի հաղորդման հերոսի կարգավիճակի ( հաշմանդամություն ունեցող անձի), սոցիալական անապահով վիճակի և այլ խոցելի պահերի վրա կառուցել հաղորդումը` երկրորդելով վերջինիս կարևոր առաքելությունը: Կամ այն, որ երեխաների ապրելակերպն են ցուցադրում՝ մինչդեռ հաղորդման նպատակը երեխայի և նրա երազանքին հասնելու օղակ հանդիսանալն է: Չնայած հաղորդումը ինքնին ունի բարեգործական բնույթ,սակայն էթիկայի կանոնները երբեմն պահպանված չեն լինում: Երեխաներին ցույց տալով ծայրահեղ աղքատության, ընտանեկան ծանր իրավիճակում նրանք երեխային վանում են հասարակությունից:

Լսենք սոցիոլոգ Դոնարա Հակոբյանի տեսակետը վերոնշյալ խնդիրների մասով.

Հարցման արդյունքները ամբողջացնելու համար խոսեցինք «Ես կամ» հաղորդման նախագծի հեղինակ, պրոդյուսեր սցենարիստ Ջավահիր Եղիկյանի հետ.

«Ես կամ»-ին մասնակիցները կարիքավոր երեխաներ են, ովքեր չունեն տարրական պայմաններ, չունեն հագուստ, գրենական պարագաներ և հիմնականում այդ պատճառով բացակայում են դասերից: Այս երեխաներն ունեն օրվա հացի խնդիր, նրանք մեծանում են սովի, կարոտի և դժվարությունների մեջ:

ԵՍ ԿԱՄ նախագիծը նկարահանվում է դոկումենտալ ժանրով և մենք ներկայացնում ենք երեխայի կենցաղն այնպիսին ինչպիսին որ այն կա /շատ դեպքերում թաքցնելով ընտանեկան բռնությունները, հոգեբանական դժբախտ իրավիճակները և այլն/ …ոչ խնամված արտաքինը դա այն իրականությունն է, որտեղ հայտնվել է երեխան և հաղորդման կառուցվածքից ելնելով մենք ներկայացնում ենք այս ամենն այնպես ինչպես կա, որպեսզի կարողանանք փոխել այն տխուր և գորշ իրավիճակը, որտեղ հայտնվել են երեխաները…

Ուրիշ ի՞նչ կերպ պետք է ներկայացնեմ այն դոկ. Ֆիլմաշարը, որի հերոսները դերասաններ չեն, այլ իրական երեխաներ, ովքեր ապրում են մեր կողքին, որոնց գոյության մասին շատերն անգամ չեն էլ իմանում»:

Որպես վերջաբան լսենք հեռուստաքննադատ-լրագրող Լիլիթ Եղիազարյանին.

Աշխատանքի արդյունքում եկանք հետևյալ եզրահանգմանը.

Սոցիալական հաղորդումների դերը հասարակական հոգեբանության մեջ շատ մեծ տեղ է զբաղեցնում։ Լրագրողները ոչ թե պետք է, այլ պարտավոր են պահպանել լրագրողական էթիկան՝ անհարմար իրավիճակներից խուսափելու, ինչպես նաև, հասարակության խոցելի զանգվածներին, էլ ավելի, չվնասելու համար։ Փորձագետների տեսակետների հիման վրա եկանք այն եզրահանգմանը, որ վերոնշյալ երկու հաղորդումներն էլ իրենց տեսակով՝ բացերով և թերացումներով հանդերձ, ունեն մի շարք դրական կողմեր.միտված են բարեգործության։ Արդյունքները ցույց տվեցին,որ «Եթե բոլորը» հաղորդաշարը՝էթիկական թերացումների տեսանկյունից, զիջում է «Ես կամ» հաղորդաշարին։ Հասկացանք,որ փորձագետների աչքից չեն վրիպում, հատկապես,այն դրվագները,որոնք,ենթադրաբար, վտանգի տակ են դնում երեխայի հասարակությունում ինտեգրվելու պրոցեսը և ռիսկի տակ առնում ինքնագնահատականը։ Այսպիսով,հուսանք,որ մեր աշխատանքը կօգնի նոր ստեղծվող սոցիալական հաղորդումներին՝իրենց նպատակի համար ճիշտ և արդարացված միջոցներ ընտրել։

Anchor link copied.