Loading

Ավագ հինգշաբթի.. Վերջին Ընթրիք, Ոտնլվայի կարգ

Ավագ Հինգշաբթին Խորհրդավոր Ընթրիքի հաստատման հիշատակն է մեր Տիրոջ կողմից: Այս օրը եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվում և ցանկացողներին տրվում է Սուրբ Հաղորդություն: Երեկոյան կատարվում է ոտնլվայի արարողությունը, հետևողությամբ Հիսուս Քրիստոսի ձեռքով Իր աշակերտների ոտքերը լվանալու արարողության:

Ինչպես երգվում է շարականի մեջ, Տերը խոնարհվելով ծառայաբար լվանում է աշակերտների ոտքերը` մեզ օրինակ տալով միմյանց հանդեպ մեծագույն սիրո և խոնարհումի:

Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղը (կարագ) տուն տանելու համար:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կարագ են բաժանում

Խավարումը նվիրված է Քրիստոսի մատնությանը, չարչարանքին: Արարողությունը սկսվում է երեկոյան, խորանի վրա հավասար չափով 12 մոմեր են վառում և մի հատ էլ մեծ մոմ դրվում է նրանց միջև: Արարողության ընթացքում Ավետարաններից կարդացվում են համապատասխան հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուս Քրիստոսի Գեթսեմանի պարտեզում կատարված դեպքերը:

Յուրաքանչյուր անգամ Ավետարանը կարդալիս հանգցնում են երկու կողմից մեկական մոմ, վերջում մնում է միայն մեջտեղինը: «Տեր Երկնից» շարականից հետո հանգցնում են եկեղեցու բոլոր լույսերը և ասվում է «Փառք ի բարձունս»-ը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը և փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, որ մնացել է մենակ և անօգնական:

Created By
Agunik Aivazyan
Appreciate
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.