Loading

Մշակութային ժառանգություն «Ճգնավոր», «Վանք», «Ծաղկավանք»

Մատուռը առաջին հայացքից հիշեցնում է մի ծերունու, որը քարացել է և խոյացել ժայռերին, հետևում է, թե ինչպես է ժամանակն անցնում, ինչպես Փարվանայի պղտոր ջուրը հոսում է կիրճի մեջ, որտեղ գտնվում է սրբավայրը: Այս վայրը արդարացնում է իր անունը` ճգնավոր:

Վերջերս հայտնի դարձավ, որ մատուռը Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության կողմից ներառվել է մշակութային հուշարձանների ցուցակում: Ախալքալաքի և հարակից գյուղերի բնակիչների կողմից մեծարված մատուռը, որի մասին քիչ բան է հայտնի` XIII դարի եկեղեցի է:

Ճգնավորի մատուռ տանող ճանապարհը, իրենից գեղեցիկ բնանկար է ներկայացնում` գետ, ժայռեր, լեռներ ու քարանձավներ: Իսկ թռչունների ծլվլոցն ու գորտերի կռկռոցը որպես երաժշտություն ուղեկցում են ուղտավորներին: Բնությունը հուսալիորեն մատուռը ծածուկ է պահում:

Մատուռ տանող կամուրջը

Եվ միայն կամուրջն է միավորում Փարվանա գետի երկու ափերը: Նախկինում գրեթե անհնար էր անցնել այս գետով, քանի որ նախկին երկաթյա կամուրջը վստահություն չէր ներշնչում: Մատուռ հասնելու համար հարկավոր էր երկար ժամանակ, անցնել Բավրա գյուղով, իսկ Խուլգումոյի բնակիչները իջնում էին գյուղի գերեզմանոցի կողքի արահետով: Չնայած դրան, կային խիզախներ, ովքեր անցնում էին հին կամրջի վրայով: Մի քանի տարի առաջ հնի տեղ հայտնվեց նորը, ավելի հուսալին:

Խաչքար, որը վերջերս է տեղադրվել
Մատուռի հին խաչքար
Կիրճում կան շատ քարանձավներ: Մատուռի մոտ գտնվող քարանձավը որպես գրատախտակ էր ծառայում բնակիչների համար, որտեղ նրանք հաղորդագրություններ էին թողնում ապագայի համար

Գոհար Ավագյանը հաճախակի է իջնում Ճգնավոր աղոթելու և լռության մեջ մոմեր վառելու համար: Ամեն անգամ, նա այնտեղից ջուր է տանում տուն:

«Մենք միշտ գնացել ենք այնտեղ, մանկուց: Երբ մեր հարազատները գալիս են Հայաստանից և Ռուսաստանից, անպայման իջնում ենք Ճգնավոր մոմ վառելու և աղբյուրի սառը ջուր խմելու: Դա ամենահանգիստ տեղն է, և միայն ջրի աղմուկն է շեղում աղոթքից: Այնտեղի ջուրը համեղ է և առողջարար: Բուժում է մաշկային հիվանդություններ և ալերգիաներ», - ասում է Ախալքալաքի բնակչուհի Գոհար Ավագյանը:

Յուրաքանչյուր հավատացյալ մատուռին նվերներ է թողնում, լուսանկարների, նկարների տեսքով, Աստվածաշունչ կամ աղոթք կտորի վրա:

Այս տեղը տարբեր գյուղերի և Ախալքալաքի բնակիչները այլ կերպ են անվանում: Ախալքալաքի բնակիչների համար մատուռը` «Ճգնավոր» է կամ «Վանք», իսկ Խուլգումո գյուղի բնակիչների` «Ծաղկավանք»:

«Մորս հետ մանուկ ժամանակ գնում էինք այնտեղ: Մենք շատ ենք հավատում Ծաղկավանքի հզորությանը», - ասում է Խուլգումո գյուղից Մանյա տատիկը, ավելացնելով, որ լավագույն ժամանակը դա` Տիրոջ մկրտությունն է: Մենք այդ ժամանակ մատուռի սուրբ ջուրը բերում ենք տուն և գյուղի եկեղեցի: Իսկ երիտասարդները սառը ջրում լողանում են, այդպիսով ստանալով օրհնություն: Հիվանդ երեխաներին այստեղ են լողացնում, իսկ ոմանք լվանում են ոտքերը սառը, հոսող, աղբյուրի ջրի մեջ և չեն հիվանդանում», - ասում է Մանյա Չիվչյանը:

Շատերի համար այս վայրը բացահայտվում է հիմա, բայց տեղացիների համար միշտ եղել և կմնա սիրված սրբավայրերից մեկը:

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.